ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա
Օրվա սխալ ռեժիմը` երեխաների ճարպակալման պատճառ. news.am
Երեխայի ավելորդ քաշը կամ ճարպակալումը կարող է մի շարք առողջական խնդիրների, նաեւ հոգեբանական վիճակի վատացման պատճառ դառնալ։ Լոնդոնի Համալսարանական քոլեջի (University College London) գիտնականները բացահայտել են ազդեցության երեք գործոն, որոնց պատճառով երեխաները կարող են ավելորդ քաշի խնդիր ունենալ։ Նախ՝ հղիության ընթացքում մոր ծխելը, երկրորդ՝ նախաճաշը բաց թողնելը, երրորդ՝ քնի պակասն ու ռեժիմի բացակայությունը։
Ցինցինատիի մանկական հիվանդանոցային կենտրոնի հետազոտական խումբը Ալիսոն Սմեգոյի ղեկավարությամբ պարզել է, որ 6, 12 կամ 18 ամսականում երեխաների մարմնի զանգվածի գործակիցը որոշելը կօգնի կանխատեսել ճարպակալման զարգացման վտանգը ավելի մեծ տարիքում։
Գիտական աշխատանքի համար քոլեջի մասնագետներն օգտագործել են տվյալներ՝ 19.244 բրիտանական ընտանիքներում 2000 թվականի սեպտեմբերից մինչեւ 2002-ի հունվարը ծնված երեխաների մասին։ Նրանց հասակն ու քաշը չափել են 3, 5, 7 ու 11 տարեկանում, արդյունքում գիտնականները կարող էին հաշվել նրանց մարմնի զանգվածի գործակիցը։ Հայտնաբերվել է, որ այն երեխաների մոտ, ում մայրերը ծխել են հղիության ընթացքում, նաեւ նրանց մոտ, ում օրվա ռեժիմն այդքան էլ ճիշտ չի եղել (նախաճաշի բացակայություն, անկանոն ժամերի քնելու սովորություն ու քնի պակաս), ժամանակի ընթացքում մարմնի զանգվածի գործակիցն ավելի արագ է աճել։
Պրոֆեսոր Իվոն Քելլին, ով ղեկավարել է հետազոտությունը, բացատրել է, որ օրվա սխալ ռեժիմի պատճառով երեխաները կարող էին բարձր ախորժակ ունենալ ու ավելի հաճախ կալորիական սնունդ ընդունել, որպեսզի պահպանեն ակտիվությունը։ Ծխելը հանգեցնում էր երեխաների մոտ շարժողունակության խանգարմանն ու առաջացնում քաշի ավելացում։
Երեխաների մեծ մասի՝ 83.3 տոկոսի մոտ, ՄԶԳ-ն կայուն է եղել ամբողջ հետազոտության ընթացքում։ 13.1 տոկոսի մոտ ՄԶԳ-ն աճել է դանդաղորեն, իսկ 2.5 տոկոսի մոտ՝ արագ, ևս 0.6 տոկոսի մոտ ավելորդ քաշ է եղել 3 տարեկանում, սակայն մինչեւ 7 տարեկանը նրանք վերադարձել են նորմայի սահմաններին։ ՄԶԳ դանդաղ աճի խմբում բավականին շատ աղջիկներ են եղել, իսկ սեւամորթ բրիտանացիները հաճախ են հայտնվել արագ աճի խմբում։ Գիտնականները նաև նշել են, որ քաշն այդքան էլ կախված չէ երեխաներին կրծքով կերակրելու եւ այն հանգամանքից, թե երբ են նրանց սկսել պինդ սնունդ տալ։
17.11.2016 Կարդացեք նաև
12.03.2020
22.12.2018
02.11.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
